• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Նյու Դելիում տեղի է ունեցել Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր առաջին ընդունելությունը

25 մարտի, 2026
Նյու Դելիում տեղի է ունեցել Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր առաջին ընդունելությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 25-ին Նյու Դելիում տեղի է ունեցել Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր առաջին ընդունելությունը:
Ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, անդրադառնալով Հնդկաստանի հետ փաստացի ռազմավարական բնույթ կրող գործընկերության խորացմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությանը, նշել է, որ երկու երկրների միջև երկարաժամկետ հեռանկարային և շարունակական համագործակցությունն ընթանում է վերելքի հետագծով, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ հատկապես վերջին մի քանի տարիներին նկատելիորեն ընդլայնվել է ռազմատեխնիկական, մասնագիտական ռազմական կրթության, ինստիտուցիոնալ երկխոսության և պաշտպանական հաստատությունների փոխանակումների համագործակցությունը։ Անդրադառնալով ոլորտային բարձր մակարդակի հանդիպումներին՝ դեսպանն առանձնանշել է ՀՀ պաշտպանության նախարարի և Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի փոխայցելություններն ու այլ ձևաչափերով հաստատված պարբերաբար իրականացվող շփումները։ Միևնույն ժամանակ, ներկայացվել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել պաշտպանական բարեփոխումների համապարփակ ծրագիր, որն ուղղված է սեփական զինված ուժերի արդյունավետության և դիմադրողականության ամրապնդմանը: Ընդգծվել է, որ նշված բարեփոխումները պաշտպանական բնույթի են և իրականացվում են խաղաղության և կայունության հանձնառության ու հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում: Նշվել է, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարության ձեռնարկած զգալի ներդրումներն ու բարեփոխումներն ուղղված են երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և սահմանների անձեռնմխելիության ապահովմանը: Դեսպանը նաև բարձր է գնահատել մեկ տարուց ավել երկու երկրներում ռեզիդենտ ռազմական կցորդների դերն ու գործունեությունը:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության կարողությունների զարգացման գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Վինիթ Գորը, ով ընդունելությանը ներկա էր գտնվում գլխավոր հյուրի կարգավիճակով, իր խոսքում նշանակալի է համարել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունն ու կարևորել հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանն իր հերթին անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի կազմավորման ընթացքին և իրականացվող բարեփոխումներին։ Որպես վերափոխման հենասյուն՝ ընդգծվել է ռազմական կրթության և մասնագիտական պատրաստվածության զարգացումն ու շարունակական կատարելագործումը, ինչպես նաև պաշտպանական սարքավորումների և կարողությունների արդիականացումն ու դիվերսիֆիկացիան: Գնդապետը նաև հիշատակել է միջազգային մի շարք խաղաղապահ առաքելություններում Հայաստանի շարունակական ներգրավվածության մասին, ինչպես նաև միջազգային պաշտպանական խորացող գործընկերությունների շարքում ընդգծել Հայաստանի և Հնդկաստանի միջև ընդլայնվող պաշտպանական համագործակցությունը։
Ընդունելությանը ներկա են եղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ և ռազմական կցորդներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի անդամներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: